Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քարոզարշավ է անում

Քարոզարշավ է անում
25.11.2024 | 12:51

Կարելի է, իհարկե, ասել, որ երկիրը կործանման եզրին հասցրած, երկրին աղետներ և ցավ բերած մուտանտը համերգների է գնում և կյանքն է վայելում: Կարելի է ասել, որ գեղցին իրեն ջազի սիրահարի տեղ է դրել: Կարելի է զայրանալ, քրֆել և անիծել: Սակայն պետք է իմանալ, որ մուտանտը քարոզարշավ է անում: Ես չգիտեմ, թե քանի երաժիշտ, քանի ջազի սիրահար համակրանքով կլցվեն մուտանտի հանդեպ, բայց ինքը հաշվարկել է, որ այդպիսիք կգտնվեն: Նման բաներ մուտանտը դեռ շատ է անելու, Աշոտիկի հետ դիսկոտեկա կգնա, կպարի, Շուշանիկի հետ կինոթատրոնում մելոդրամա կնայի, Արփիի հետ մանկական երգերի փառատոն կգնա, տոմսերի գովազդներ կանի, ձայներ կհավաքի: Այդ ամենն անելով՝ մուտանտը կցանկանա մի կրակոցով երկու նապաստակ սպանել: Նախ, շահել այդ բնագավառներից որոշ մարդկանց համակրանքը և ակնկալել, որ այդ ամենը քննադատող ընդդիմության հանդեպ այդ բնագավառների մարդիկ հակակրանքով կլցվեն: Սա ուղղակի ասում եմ ի գիտություն նրանց, ովքեր պատրաստվում են մուտանտի հետ գնալ ընտրությունների և ծրագրում են դրան ընտրությունների միջոցով հեռացնել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5171

Մեկնաբանություններ